Ծիծաղելի են հնչում հավելագրման մասին ամպագոռգոռ հայտարարությունները ՔՊ-ականների կողմից. ՀԷՑ վերահսկողական կոմիտե

2025 թվականին՝ մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը, «ՀԷՑ» ՓԲԸ մասնաճյուղերում Դավիթ Ղազինյանի աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է սխալ հաշվառման կամ հավելագրման ընդհանուր առմամբ 95 457 կՎտ*ժ-ի անհապատասախանություն, որի համար ընկերության 51 աշխատակից ենթարկվել է պատասխանատվության կամ ազատվել աշխատանքից: Նման թվեր է հրապարակել ՀԷՑ վերահսկողական կոմիտեն՝ արձագանքելով Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը։

«Ծիծաղելի են հնչում 8000 կՎտ*ժ-ի հավելագրման մասին ամպագոռգոռ հայտարարությունները ՔՊ-ականների կողմից»,-նշում են կոմիտեից։

Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը երեկ «Զուտ փաստեր» խորագրի ներքո գրառում էր կատարել ու նշել.

«Վերջին օրերին ՀԷՑ-ի մասնաճյուղերի որոշ տեղամասերում իրականացվող՝ թիրախային վերահսկողության եւ հասցեական ստուգայցերի արդյունքում արձանագրված հավելագրումները, որպես կանոն, արված էին մի շարք բյուջետային հիմնարկների վրա։

Սակայն այսօր ի՞նչ պարզվեց. ՀԷՑ-ի տվյալ ստորաբաժանումների համապատասխան «մասնագետները» կամ «մասնագիտական խմբերը» իրենց ձեւով շուրջ 8.320 կՎտ/ժամ չափով հավելագրումներ են արել նույնիսկ ՀՀ-ում տեղակայված թիվ N զ/մ-ի հաշվին»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031