Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի գործով դատարանն այսօր մեղավոր ճանաչեց նրան՝ 2 տարի դատապարտելով: Դատավճիռը հրապարակեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարով: Պատժի սկիզբը սահմանվել է փաստացի արգելանքի տակ վերցնելու օրը:
Հիշեցնենք, որ լրացուցղիչ դատալսման ժամանակ դատախազը միջնորդել էր Սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով:
Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։ Նա հունիսի 28-ից կալանավորված էր։