Մինչև հոկտեմբերի 11-ն ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը կաշխատի ՀՀ սահմանապահ ուժերի հետ

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ը ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը կաշխատի ՀՀ սահմանապահ ուժերի հետ՝ իրականացնելու կարողությունների գնահատում և բացահայտելու բարելավման կարիք ունեցող ուղղությունները՝ «Բացերի/հնարավորությունների վերլուծության գործընթացի» միջոցով։ Այս վերլուծական մեթոդաբանությունը, որը հաջողությամբ կիրառվել է այլ վայրերում, կօգնի ամրապնդել սահմանների անվտանգությունը՝ հստակեցնելով ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Հպարտ ենք աջակցել այս առաջին քայլին՝ ուղղված «Խաղաղության խաչմերուկ» կարողությունների զարգացման ոլորտում մեր գործընկերության իրագործմանը, որի մասին հուշագիրը ստորագրվեց նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031