Մանչեսթրի ոստիկանությունը հայտնել է, որ իրենց կարծիքով՝ սինագոգի դեմ հարձակվողը 35-ամյա Ջիհադ ալ-Շամիեն է, Մեծ Բրիտանիայի՝ սիրիական ծագմամբ քաղաքացի, հաղորդել է BBC News-ը։
Կարծիք կա, որ նա Մեծ Բրիտանիա է մուտք գործել փոքր տարիքում եւ բրիտանական քաղաքացիություն է ստացել 2006թ․՝ անչափահաս տարիքում։
Ալ-Շամիեն սպանվել է ոստիկանության կողմից դեպքի վայր ժամանելուց յոթ րոպե անց։ Ոստիկանության պետ Սթիվեն Ուոթսոնը հայտնել է, որ կասկածյալը կրում էր «պայթուցիկ սարքի նմանվող բաճկոն», սակայն ոստիկանությունը հետագայում հաստատել է, որ այն չի գործել։
Ալ-Շամիեի անունը չի հայտնվել ոստիկանության եւ հակաահաբեկչական անվտանգության փաստաթղթերի նախնական որոնման մեջ, եւ, ըստ PA news-ի, նա չի գտնվում հետաքննության մեջ։
Շարունակվում են հետագա ստուգումները՝ պարզելու համար, թե արդյոք նա կա այլ հետաքննություններում։ Մեծ Մանչեսթերի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվել են եւս երեք կասկածյալներ՝ ահաբեկչական գործողություններ կատարելու, նախապատրաստելու եւ հրահրելու կասկածանքով։ Նրանք են՝ երկու տղամարդ, մոտ 30 տարեկան, եւ մեկ կին՝ մոտ 60 տարեկան։