ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի որոշմամբ, Կապանը ճանաչվել է 2026–ի երիտասարդական մայրաքաղաք

ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի որոշմամբ` ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքը ճանաչվել է 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք: Այս ամսին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Համաձայն «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային ծրագրի կարգի՝ Կապանում 2026 թվականին նախատեսվում է իրականացնել լայնամասշտաբ ծրագրեր: Մասնավորապես՝

«ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի բացում,

ԱՊՀ երիտասարդական ֆորում,

ԱՊՀ երիտասարդական ճամբարներ, դասընթացներ, կլոր սեղաններ,

երիտասարդներին ուղղված ծրագրերի վերաբերյալ Կապան քաղաքի հնարավորությունների ներկայացում,

ԱՊՀ երիտասարդության հարցերի խորհրդի նիստ,

ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք ծրագրի փակում:

Նախարարությունը որոշել է մեկտեղել «ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի և 2026 թ․-ի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ծրագրի համար նախատեսված ֆինանսական և մարդկային ռեսուրսները՝ տեղական, հանրապետական և տարածաշրջանային առումով էականորեն մեծացնելով Կապանի՝ որպես ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի տեսանելիության բարձրացմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031