Տարածաշրջանային ենթակառուցվածքների, տրանսպորտային սպասվող բացումը, որն առաջիկայում անպայման տեղի կունենա, նոր հնարավորություններ է բացելու մեզ համար. Փաշինյան

Շատ կարևոր եմ համարում հանքարդյունաբերության ոլորտում մի ռազմավարական խնդիր, որի շուրջ ոլորտը և Կառավարությունը պետք է սերտորեն համագործակցելու հնարավոր հնարավորություններ գտնեն: Խոսքն արդյունաբերության շղթան երկարացնելու մասին է։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ:
«Իրականում մեզ համար մեծագույն խնդիր է, որ մենք ստիպված ենք հիմնականում հանքանյութ արտահանել: Մեզ հարկավոր է ոլորտը զարգացնել այն ուղղությամբ, որ հանքանյութի մշակման շղթան հնարավորինս երկարացնենք և դա հնարավորինս բերենք վերջնական արտադրանքի, որովհետև դա նշանակում է լրացուցիչ աշխատատեղեր, լրացուցիչ եկամուտներ պետական բյուջեի համար, լրացուցիչ բարձր որակավորման մասնագետների կարիք, դա նշանակում է լրացուցիչ ներդրումներ տնտեսության ոլորտում, կրթության ոլորտում, դա նշանակում է բարեկեցության նոր աստիճան»,-նշել է վարչապետը։
Նա հավելել է, որ նշված խնդրի շուրջ արդեն եղել են որոշ քննարկումներ և այժմ էլ շարունակվում են դրանք:

«Ես հույս ունեմ, որ առաջիկա գործընթացները, այդ թվում տարածաշրջանային, ավելի նպաստավոր կդարձնեն միջավայրն այս առումով, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և տարածաշրջանային ենթակառուցվածքների, տրանսպորտային սպասվող բացումը, որն առաջիկայում անպայման տեղի կունենա, նոր հնարավորություններ է բացելու մեզ համար այս ոլորտում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031