Թիվ 117 դպրոցի աշակերտները 2-րդ հարկի պատուհանից թռել են․ բժիշկները պայքարում են 14–ամյա աղջկա կյանքի համար

Սեպտեմբերի 29-ին սկանդալային դեպք է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կոնստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Այդ օրը 13։00-14։00 ժամանակահատվածում՝ դպրոցում դասապրոցեսի ժամանակ, ուսուցիչներից մեկը զայրացել է երեխաների վրա, ասելով՝ թողեք գնացեք, ես չեմ պարապելու, ու ինքը դուրս է եկել դասարանից, ինչից հետո երեխաները դուրս են եկել դասարանից, ապա փորձել են կենտրոնական դռնով հեռանալ դպրոցից, սակայն պահակը թույլ չի տվել՝ ասելով, որ դեռ դասը չի ավարտվել։

Դրանից հետո, ըստ մի քանի ծնողների հայտնածի, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Մոտ 20 երեխա 2-րդ հարկի լուսամուտից թռել են, որի ժամանակ երեխաներից մեկը ողնաշարի հատվածում ցավեր է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, երեխան եղել է շոկային վիճակում և ուժեղ ցավեր է ունեցել։

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում անհրաժեշտ հետազոտություն են անցկացրել, որից հետո երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ և նշված բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել շատ արագ հետազոտությունների արդյունքում գտնել ողնաշարի հատվածի վնասված մասը, ու հիմա դեռ մեկ շաբաթ ևս 14-ամյա աղջիկը մնալու է հիվանդանոցում, ստանալու է անհրաժեշտ բուժումներ, որից հետո կատարվելու է վիրահատություն։

Կայքի տեղեկություններով՝ դեպքի մասին ծնողները տեղեկացրել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Թե ինչ ընթացք է տվել ոստիկանությունը՝ պարզվում է։

Երեխաների ծնողները նշել են, որ այդ ամենը ֆիքսվել են դպրոցում տեղադրված տեսախցիկներով։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031