Երևանում ավարտվեց Gateway to EU Congress բարձր մակարդակի միջազգային համաժողովը, որն իր շուրջը համախմբեց ավելի քան 40 առաջատար եվրոպացի հրեշտակ ներդրողների, ինչպես նաև հայկական ստարտափների հիմնադիրների, ներդրողների, վենչուրային կապիտալիստների և պետական քաղաքականություն ձևավորողների։
AI9 կենտրոնում կայացած համաժողովը համատեղ կազմակերպել էին BANA Angels, STAN (Science and Technology Angels Network) և AICA (Angel Investor Club of Armenia) կազմակերպությունները՝ սերտ համագործակցությամբ EBAN – European Business Angel Network եվրոպական բիզնես հրեշտակների ցանցի հետ։
Gateway to Europe ծրագիրը կազմակերպվել է EBAN, BANA Angels, Science & Technology Angels Network (STAN) և Angel Investor Club of Armenia (AICA) կազմակերպությունների կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև EU4Innovation East ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից, համաֆինանսավորվում է Ֆրանսիայի կառավարության կողմից և իրականացվում է Expertise France կազմակերպության կողմից։
photo (35).JPG (8.37 MB)
Համաժողովը մեկնարկեց բարձր մակարդակի ողջույնի խոսքերով. Ելույթներով հանդես եկան ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, Expertise France–ի ներկայացուցիչ Ժուլիեն Շմիթը, EBAN–ի տնօրեն Յակոպո Լոսսոն, ՄԱԿ–ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, «Բիզնես հրեշտակ ներդրողների ցանցերի միություն և աջակցություն» ՀԿ–ի նախագահ Սոնա Վեզիրյանը։
Բացման խոսքերում ընդգծվեց Հայաստանի աճող դերը՝ որպես կամուրջ եվրոպացի ներդրողների և տարածաշրջանային նորարարական հնարավորությունների միջև։
«Հայաստանը դիրքավորվում է որպես տեխնոլոգիական նորարարության և ձեռնարկատիրության կենսունակ կենտրոն։ Եվրոպացի և հայ ներդրողներին մեկտեղելով՝ մենք ամրապնդում ենք այն կապերը, որոնք ապահովում են երկարաժամկետ և կայուն աճ»,– ասել է Յակոպո Լոսսոն։
«Gateway to EU-ն պարզապես միջոցառում չէ․ դա հարթակ է, որը բացում է կապիտալի, մենթորության և գլոբալ կապերի դռները հայկական ստարտափների համար»,– իր խոսքում նշել է Սոնա Վեզիրյանը։
Միջոցառման գլխավոր առանձնահատկություններն են՝
40+ եվրոպացի հրեշտակ ներդրողներ՝ 15 երկրներից
6 պանելային քննարկում և 3 կլոր սեղանի քննարկում հետևյալ առանցքային թեմաներով․
Կին ձեռներեցներ․ մարտահրավերների հաղթահարում և փոփոխությունների ստեղծում
Սփյուռքի հետ կապերի և ներդրումների զարգացում
Միջազգային ներդրողների կողմից ֆինանսավորման ներգրավում․ լավագույն փորձեր հիմնադիրների համար
Հրեշտակ ներդրողների դերը պորտֆելի ընկերություններին աջակցելու մեջ
Պետություն–մասնավոր համատեղ ներդրումային ֆոնդերի մոդելավորում
Ստարտափ էկոհամակարգերի լավագույն փորձերը
Հայկական առաջատար ստարտափների ցուցադրություն՝ Kartes Analytica, Qualia Therapeutics, CoinPlus, Caselens
Նեթվորքինգ և speed dating ֆորմատի հանդիպումներ
photo (14).JPG (7.79 MB)
Գալա ընթրիք՝ կազմակերպված Մեգերյան Քարպետում
Տեղեկատվական այցեր և մշակութային ծրագիր
Երկրորդ օրը միջազգային հյուրերը այցելեցին․
TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն – համաշխարհային ճանաչում ունեցող կրթական մոդել
ServiceTitan (NASDAQ: TTAN) – Հայաստանի առաջին դեկակոռն ընկերությունը
Գառնիի հեթանոսական տաճար – Հայաստանի մշակութային ժառանգության խորհրդանիշ
Այցելությունները հնարավորություն տվեցին ներկայացնելու Հայաստանի մարդկային կապիտալի և տեխնոլոգիական էկոհամակարգի ներուժը։
Gateway to EU-ի մասին
Gateway to EU Congress-ը միջազգային հարթակ է, որը միավորում է հայկական և եվրոպական ներդրումային համայնքները, նպաստում է համագործակցությանը, համատեղ ներդրումներին և փորձի փոխանակմանը։
Մանրամասն տեղեկության համար այցելեք՝ gatewaytoeurope-armenia.eu։
Այս մեծածավալ և նշանավոր միջոցառումը կազմակերպել է OUTSOURCE ընկերությունը