Հնդկաստանի վարչապետ Մոդին չի մասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լարվածության պատճառով, հաղորդում է Hindustan Times-ը։
Թերթի տվյալներով՝ նստաշրջանին ելույթ ունենալու մասնակիցների ցուցակում էին և՛ Մոդին, և՛ Դոնալդ Թրամփը։
Վարչապետի փոխարեն Հնդկաստանը կներկայացնի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։