Թրամփը ստորագրել է ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը Պատերազմի նախարարություն վերանվանելու հրամանագիրը։
«Մենք հաղթեցինք Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Մենք հաղթեցինք ամեն ինչ, ինչ կար մինչ այդ և դրանց միջև ընկած ժամանակահատվածում, իսկ հետո որոշեցինք արթնանալ և անունը փոխեցինք պաշտպանության նախարարություն: Եվ այսպես, հիմա մենք պատերազմի նախարարությունն ենք»,-հայտարարել Է Թրամփը։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ Fox News-ը, վկայակոչելով Սպիտակ տան անանուն պաշտոնյային, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հրամանագիր կստորագրի Պենտագոնը «պատերազմի նախարարություն» վերանվանելու մասին։
