Արմլուրը» գրում է. «Մեր տեղեկություններով, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու համար, եւ դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանքը։ Տեղեկությունը փորձեցինք պարզել նրա փաստաբան Գեղամ Հակոբյանից․ վերջինս հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ հայտնել չի կարող։
Հայտնել էինք, որ անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբոր ձերբակալման դեպքով։ Նարեկ Մկրտչյանի եղբայրը երեկվա դրությամբ շարունակում էր մնալ ձերբակալված։ Քննչական կոմիտեն որոշում պետք է կայացնի, եւ ահա՝ կայացրեց։
ԱԱԾ-ն Փարաքարում հավաքագրման գործընթացում է ներգրավված եղել։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր անվան շուրջ ապօրինի զենքի գործով օպերատիվ տվյալներ են ստացվել, որոնք եղել են բավականին ուշագրավ։
Պարզվել է, որ Մկրտիչ Մկրտչյանի մեքենայից փախուստի դիմած անձը Փարաքարի բնակիչ Հրանտ Սարգսյանն է, որին իրավապահները դեռ փնտրում են»։
Ըստ Քննչական կոմիտեի՝ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի մեղադրանք է ներկայացվել ՔՕ 335-րդ հոդվածի 1-ին մասով` հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը։