Skip to main content

Հունվար-հուլիսին 15 տոկոսով առաջանցիկ հարկային մուտքերի աճ ունենք. ՊԵԿ նախագահ

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել եմ վերջին շրջանում արձանագրված հարկային մուտքերի աճին՝ ընդգծելով, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին 15 %-ով առաջանցիկ հարկային մուտքերի աճ ունենք։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Նշել եմ, որ նկատվում է նաև ստվերի կրճատման ուղղությամբ տեմպերի արագացում։

Միևնույն ժամանակ, ընդգծել եմ, որ հարկ վճարողների շրջանում նկատվում է կամավոր հարկ վճարելու մշակույթի ձևավորում․ ի տարբերություն նախորդ տարիների՝ զգալիորեն աճել է այն հարկ վճարողների թիվը, ովքեր կամավոր ճշգրտում են իրենց հաշվետվությունները»,- նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31