«2 օր առաջ Ստեփան Մնացականյանի ԱՎԾ-ն հրապարակեց ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման 2025թ 1-ին կիսամյակի տվյալները։ Ունենք ՏԱՑ 6.3% հավելաճ։ Սա այն դեպքում, երբ արտաքին առևտրաշրջանառությունը պակասել է 2 անգամ։ Ունենք 18.5% շինարարության հավելաճ, երբ ցեմենտի արտադրությունը նվազել 18.1%-ով, իսկ բետոնի արտադրությունը՝ 9.5%-ով»։ Այս մասին սոցցանցերի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«6.3% հավելաճի պարագայում բեռնաշրջանառությունն ավելացել է սոսկ 1.9%-ով։ 2024-ին նույն պատկերն էր։ ՀՆԱ-ն 2023-ի համետ ավելացել 5.9%-ով, իսկ բեռնաշրջանառությունը նվազել է 7.7%-ով։ 2023-ին ՀՆԱ-ն 2022-ի համեմատ ավելացել է 8.3%-ով, իսկ բեռնաշրջանառությունը պակաել է 2.2%-ով։ Նույն 2024-ին շինարարությունն ավելացել էր 14.5%-ով, բայց ցեմենտի արտադրությունը պակասել էր 7.6, իսկ բետոնինը՝ 7.5%-ով։ Սա ի՞նչ է։ Հայաստանում նոր էկոնոմիկա է զարգանու՞մ, առանց շինանյութերի շինարարաություն և առանց բեռների բեռնաշրջանառությու՞ն։ Ես չեմ հավատում, որ թվերի նման համադրություն հնարավոր է։
Բայց մի՞թե մենք չգիտենք Ստեփան Մնացականյանի հիմնարկի ստերը։ Նա արդեն 28 տարի անընդմեջ ղեկավարում է ԱՎԾ-ն։ Թվեր նկարելու նրա ունակությունները մեզ հասցրել են համաշխարհային սկանդալների։ Նա ստում էր Ռ.Քոչարյանի, Ս.Սարգսյանի օրոք, առավել թափով ստում է Ն.Փաշինյանի օրոք։ Անփոփոխ զբաղեցնում է այս պաշտոնը 1998-ից։ Բերեմ ձեզ փաստեր։ Ամեն անգամ երկրի ղեկավարներին նա “սիրաշահում” է բարձր ընթացիկ թվեր նկարելով։ Թվում է թե մի օր էր այս ամենը պետք է պայթի։ Բայց Ս.Մնացականյանը պրոֆեսիոնալ է։ Բարձր թվերը նկարելուց ու հերթական տնտեսական “ցնցող” աճն ապահովելուց հետո (ի սիրաշահում երկրի ընթացիկ ղեկավարի) նա վերադառնում և “ուղղում” թվերի բազան, մինչև 1990թ եղածը։ Այսպես, օրինակ, արտադրվել է այս տարի 2025 110 հազ. տոննա կարտոֆիլ, որը քիչ է անցյալ տարվա 120 հազ. տոննայից, նախանցյալ տարվա 125 հազ. տոննայի և դրա առաջի տարվա 128 հազ. տոննայից։ Այս պայմաններում ի՞նչպես է աճ ապահովում Ս.Մնացականյանը։ Փոխում է բազան՝ 128 հազ. տոննա կարտոֆիլի փոխարեն գրում է 100 հազ. տոննա և ակնհայտ է 2025թ աճը։ Հիմա ավելի կոնկրետ։ 2-րդ, 3-րդ նախագահների, ու առավել ևս Ն. Փաշինյանի օրոք անընդհատ նկատելի են տնտեսական աճի բարձր տեմպեր։ Դրա շնորհիվ 1990-2024թթ ՀՀ տնտեսությունն աճել 2.8 անգամ, Ադրբեջանինը 3.1 անգամ, իսկ Վրաստանինը … 1.4 անգամ։ Այսպիսով, 1991-2023թթ ունենալով տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր քան հարևան Վրաստանը և մոտավորապես այնքան, որքան Ադրբեջանը, Հայաստանը (չնայած բնակչության թվի 26% անկմանը), 1 շնչին ընկնող ՀՆԱ ով (22823 դոլար) ետէ ինչպես Ադրբեջանից (25089 դոլար), այնպես էլ Վրաստանից (28418 դոլար)։ Հարկ է նշել, որ այդ ընթացքում Ադրբեջանի բնակչությունն ավլացել է 43%-ով։ Հարց. այդ ի՞նչպես պատահեց, որ 1991-2024թթ ունենալով ՀՆԱ 2.8 անգամ աճ Վրաստանի 1.42 անգամի դիմաց ՀՀ-ն վերջինիս զիջում է բնակչության 1 շնչի ՀՆԱ ցուցանիշով 25%-ով։ Ըստ ԽՍՀՄ վիճակագրության (Народное хозяйство СССР в 1990г.) 1990-ին բնակչության 1 շնչին ընկնող ազգային եկամուտը (ԽՍՀՄ-ում ՀՆԱ չկար, կար ազգային եկամուտի ցուցանիշ) 3385 ռ էր, այդ թվում Հայաստանում 2945ռ, իսկ Վրաստանում 2760ռ (Ադրբեջանում 2130ռ էր)։ Հիմա, այդ ի՞նչպես եղավ, որ դրանից հետո ՀՀ-ն իբր թե զարգանալով 2 անգամ ավելի արագ, ի վերջո ետ է մնում Վրաստանից։ Սուտասանը “հանճարեղ” լուծում է գտել։ Նա իջեցրել է ՀՀ ՀՆԱ 1990թ մակարդակը։ Իհարկե, այն ժամանակ ՀՆԱ չկար։ Դրանից էլ նա կառչել է։ Հետին ամսաթվով տվել է ՀՆԱ գնահատական՝ իջեցնելով 1990-ի թվերը ՀՀ համար։ Դա նրան հնարավորություն է տվել 1991-2024թթ աճի սուտի տեմպերը “տեղավորել” ՀՆԱ դինամիկայի մեջ։ Պարզվում է, որ 1990թ Ադրբեջանի ՀՆԱ-ն (8.8 մլրդ դոլար) 4 անգամ ավել է եղել ՀՀ ՀՆԱ-ից։ Այսպես, 1990թ ՀՀ ՀՆԱ-ից (2.2 մլրդ դոլար), իսկ Վրաստանի ՀՆԱ-ն ՀՀ ՀՆԱ-ից ավել է եղել 3.45 անգամ։ Բայց արի ու տես, որ ազգային եկամուտի ծավալի ցուցանիշը ՀՀ-ում 1988-ին եղել է 10.4, 1989-ին 17 և 1990-ին (18.5 մլրդ ռուբլի)։ Նույնը Վրաստանի մասով. համապատասխանաբար 13.3, 17.1 և 20.1 մլրդ ռուբլի։ Ադրբեջանի թվերն են. 18.8, 19.3 և 20.1 մլրդ ռուբլի։ Բա ի՞նչպես եղավ, որ ազգային եկամտի ցուցանիշից ՀՆԱ ցուցանիշին անցնելիս, ՀՀ-ն 4 անգամ ետ ընկավ Ադրբեջանից (ծավալով, էլ չենք խոսում բնակչության 1շնչի հաշվով)։ Սա, իհարկե Ստեփան Մնացականյանը գիտի։
Կանխամտածված վիճակագրական սուտը քրեորեն հետապնդելի արարք է։ Ի գիտություն դատախազությանը։ Պատրաստ եմ Հ1-ով բանավիճել Ս.Մնացականյանի հետ։
p.s. Իհարկե, պաշտոնական վիճակագրական տվյալները տնտեսական աճի դինամիկա չեն արտահայտում։ Մասնավորապես, ամենամեծ տնտեսական աճը գրանցվել է Ռ.Քոչարյանի օրոք։ Պարզապես պետք է նկատի ունենալ մնացականյանական ստերը»,–գրել է նա։