Կամչատկայում հզոր երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 130 հետցնցում

Կամչատկայի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո՝ 12 ժամվա ընթացքում, Կամչատկայում գրանցվել է ավելի քան 130 հետցնցում։ Այս մասին հայտնել է «Կամչատկա № 1» թելեգրամյան ալիքը։ Հրապարակումը նշում է, որ ցնցումների ուժգնությունը կազմել է մինչև 6,3 մագնիտուդ։

«Պետրոպավլովսկ-Կամչատկայում զգացվել են որոշ հետցնցումներ՝ երեքից չորս բալ ուժգնությամբ։ Ստորգետնյա ցնցումները շարունակվում են. վերջին մեկ ժամվա ընթացքում գրանցվել է ևս 10-ը», — ասվում է Երևանի ժամանակով ժամը 16:47-ին հրապարակված հաղորդագրության մեջ։

Հուլիսի 30-ի առավոտյան Կամչատկայում տեղի է ունեցել 8.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Դրա էպիկենտրոնը գտնվում էր Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ 32 կմ խորության վրա։ Այս սեյսմիկ իրադարձությունը տարածաշրջանում ամենաուժեղն էր 1952 թվականից ի վեր։

Տեղական իշխանությունները հայտարարել են ցունամիի սպառնալիքի մասին, իսկ ավելի ուշ մասնագետները գրանցել են մինչև չորս մետր բարձրությամբ ալիքներ։ Դրա հետ կապված՝ բնակիչներին կոչ է արվել լքել ափամերձ գոտին։ Ցունամիի նախազգուշացում էր հայտարարվել նաև Ճապոնիայում, Կուրիլյան կղզիներում, Հավայան կղզիներում, Ալյասկայում:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031