Պարզաբանում եմ պահանջել. ո՞վ է կազմել շատրվանների երգացանկը. Սարիկ Մինասյանը դիմել է Գյումրու քաղաքապետին

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ քաղաքապետից պաշտոնական պարզաբանում է պահանջել՝ շատրվանների հետ կապված իրավիճակը համարելով անթույլատրելի:

Մինասյանը, մասնավորապես, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանից պահանջել է պարզաբանել, թե ով է հուլիսին 27-ին կազմել շատրվանների երգացանկը, և ով է նման երաժշտության պատասխանատուն, ով է տարածքի և շատրվանների շահագործման պատասխանատուն, ինչո՞ւ չի արգելվել Վարդավառի տոնին նման մեծ քանակի մարդկանց հոսքը շատրվանների մեջ այն դեպքում, երբ ներսում կան բազմաթիվ վտանգավոր պոմպեր ու լարեր:

Իր պահանջներով պաշտոնական գրությունը Սարիկ Մինասյանը հրապարակել է բաց ձևաչափով:

Նշենք, որ երեկ Գյումրիի շատրվաններում հնչել է «Доля воровская» երգը, որը շատերի վրդովմունքն է առաջացրել։

Այսօր իր ասուլիսում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նշեց, որ ինքը նման հարցերի հետ ոչ մի կապ չունի և դա դիտավորյալ է արվել, քանի որ իմացել են, որ ինքն այսօր ասուլիս է հրավիրելու։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031