Baza-ի գլխավոր խմբագրին մինչև 12 տարվա ազատազրկում է սպառնում

Մինչև 12 տարվա ազատազրկում է սպառնում Baza լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Գլեբ Տրոֆոնովին և Telegram-ալիքի պրոդյուսեր Տատյանա Լուկյանովային, որոնք մեղադրվում են խմբակային կազմով խոշոր չափի կաշառք տալու մեջ։

Ինչպես ավելի վաղ TASS-ին հայտնել էր աղբյուրը՝ Տրիֆոնովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 4-րդ մասով (խմբակային կազմով կաշառք տալը)։ Ի թիվս այլ բաների՝ այդ հոդվածի պատժամիջոցը նախատեսում է 1-ից 3 միլիոն ռուբլու չափով տուգանք, 7-ից մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում, կաշառքի գումարի մինչև վաթսունապատիկի չափով կամ առանց դրա տուգանք և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ մինչև յոթ տարի ժամկետով կամ առանց դրա։

Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաև «Baza» կայքի պրոդյուսեր Տատյանա Լուկյանովային։ Տրիֆոնովը և Լուկյանովը չեն ընդունում մեղքը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031