Բրիտանական արքայազն Հարրին կրկնել է արքայադուստր Դիանայի ակցիան և անցել ականապատ դաշտով

Բրիտանական արքայազն Հարրին կրկնել է իր մոր՝ արքայադուստր Դիանայի գործողությունը՝ ի պաշտպանություն ռումբերը վնասազերծող կազմակերպության: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Պարբերականը նշում է, որ արքայազն Հարրին Անգոլա է եկել և զրահաբաճկոնով անցել է դաշտով, որտեղ դեռևս ականներ կան: Այս կերպ նա ցանկանում էր ուշադրություն հրավիրել Halo Trust բարեգործական կազմակերպության վրա, որը զբաղվում է նախկին պատերազմական գոտիների ականազերծմամբ:

1997 թվականին Հարրիի մայրը՝ արքայադուստր Դիանան, նույնպես անցել է Անգոլայի ականապատ դաշտով:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031