Հուլիսի 11-ին Ռուսաստանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և նրան նոտա է փոխանցվել, որում տեղեկացվում է, որ ի պատասխան Լեհաստանի իշխանությունների կողմից Կրակովում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության 2025 թվականի հունիսի 30-ից գործունեության համաձայնության հետկանչի, ռուսական կողմը հետ է կանչում Կալինինգրադում Լեհաստանի գլխավոր հյուպատոսության 2025 թվականի օգոստոսի 29-ից գործունեության համաձայնությունը։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Այս քայլը պայմանավորված էր լեհական կողմի անհիմն և թշնամական գործողություններով, որոնք արտահայտվել էին Լեհաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի հյուպատոսական ներկայության կրճատմամբ՝ անհեթեթ պատրվակով։
Ռուսական դիվանագիտությունը անխուսափելիորեն ելնում է այն փաստից, որ մեր երկրի դեմ ոչ մի անբարյացակամ հարձակում չի մնա առանց համապատասխան արձագանքի և հետևանքների»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։