Ինքն օբյեկտիվ, անաչառ անձ է, օբյեկտիվ դատավոր է. Արթուր Սարգսյանի պաշտպանը՝ դատավոր Արտակ Կարապետյանի մասին

Ինքն օբյեկտիվ, անաչառ անձ է, օբյեկտիվ դատավոր է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 8–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Սմբատ Մինասյանը՝ անդրադառնալով Արթուր Սարգսյանի կալանքի որոշումը քննող դատավոր Արտակ Կարապետյանին։

Հարցին՝ Սամվել Կարապետյանի կալանքի որոշում կայացնելիս էլ է Արտակ Կարապետյանը եղել անաչա՞ռ, նա պատասխանեց. «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ Սամվել Կարապետյանին կալանքի տանելու հիմքերին ծանոթ չեմ»։

Պաշտպանը նաեւ նշեց, որ թեեւ դատավորի հետ ինքը երկար տարիներ աշխատել է ՀՔԾ–ում, բայց դա իրեն չի խանգարել, որ դատավորին ինքնաբացարկ հայտնի, որը մերժվել է։

«Ակնկալում եմ, որ դատարանը միջնորդությունը կմերժի հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, ու եթե միջնորդությունը չմերժվի, անաչառ դիտորդի մոտ կարող է համոզմունք ձեւավորել, որ առկա են քաղաքական հետապնդման տարրեր»,–ասաց նա։

Նշենք, որ Արթուր Սարգսյանի կալանավորման հարցով դատական նիստն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի առաջիկա ժամերին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031