Գեղարքունիքում բախվել են Mitsubishi-ն ու Nissan-ը. վերջինս հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:45-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է SHamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ է գործել Մարտունու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, որ բախման հետևանքով «Nissan»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ «Mitsubishi»-ն՝ ճանապարհի երթևեկելի գոտում, ու մինչ պարեկների ժամանումը ստեղծվել էր արհեստական խցանում:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031