Մակրոնը ռազմավարական սխալ է անվանել դրսից ուժով Իրանում իշխանությունը փոխելու ցանկությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Իրանում իշխանությունը դրսից ուժով փոխելու ցանկությունը ռազմավարական սխալ է։

«Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ հնարավոր է փրկել երկիրը նրա կամքին հակառակ՝ դրսից հարվածելով, միշտ սխալվել է»,- լրագրողներին ասել է Մակրոնը Կանադայում կայացած «Յոթի խմբի» (G7) գագաթաժողովի շրջանակում։

Նրա խոսքով՝ «բոլոր նրանք, ովքեր անցյալում փորձել են փոխել ռեժիմները հարվածների կամ ռազմական գործողությունների միջոցով, ռազմավարական սխալ են թույլ տվել»։ «Դա մեզ է ցույց տալիս փորձը»,- ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։

Մեկնաբանելով Իսրայելի եւ Իրանի միջեւ առճակատումը՝ Ֆրանսիայի նախագահը կոչ է արել երկու կողմերին դադարեցնել քաղաքացիական թիրախների վրա հարձակումները։ «Անհրաժեշտ է, որ դադարեցվեն էներգետիկ ենթակառուցվածքների, մշակութային եւ վարչական օբյեկտների եւ հատկապես քաղաքացիական անձանց դեմ բոլոր հարձակումները»,- ասել է Մակրոնը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30