Skip to main content

Իրանի հետ Իսրայելի հակամարտությունը սպառնում է Ուկրաինա զենքի մատակարարման կրճատմամբ. El País

Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտությունը սպառնում է հանգեցնել Արեւմուտքի կողմից Ուկրաինա զենքի մատակարարման ավելի մեծ սահմանափակումների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներից, գրել է իսպանական El País թերթը։

Պարբերականի կարծիքով՝ «Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտությունը վատ լուրեր է բերում Ուկրաինայի համար»։ «Մերձավոր Արեւելքում լարվածությունը սպառնում է ավելի սահմանափակել Արեւմուտքի զենքի մատակարարումները Ուկրաինա, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներից, որն Իսրայելը համարում է առաջնահերթ դաշնակից»։

Ինչպես նշել է թերթը, նավթի գները կտրուկ աճել են, ինչը Ռուսաստանին ավելի շատ եկամուտ է բերել։ Բացի այդ, Մոսկվան ներկայանում է որպես միջնորդ Իրանի հարցում՝ ձեռք բերելով միջազգային քաղաքական կշիռ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031