ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրող Թաքեր Կառլսոնին անվանել է «խելապակաս» այն բանից հետո, երբ վերջինս զգուշացրել էր Իրանի եւ Իսրայելի միջեւ հակամարտությանը միջամտելու մասին: Թրամփն իր դժգոհությունն է արտահայտել Truth Social հարթակում արված գրառման մեջ:
«Խնդրում եմ, թող ինչ-որ մեկը բացատրի խելապակաս Թաքեր Կառլսոնին, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ»,- գրել է նա:
Կառլսոնը մինչ այդ կանխատեսել էր, որ Միացյալ Նահանգները կարող է աղետի բախվել Իրանի հետ հնարավոր պատերազմից՝ պնդելով, որ ամերիկյան զինված ուժերը պատրաստ չեն լիարժեք մարտական գործողությունների: Նա նաեւ քննադատել էր նախագահին՝ մեղադրելով նրան Իսրայելի կողմից Իրանի դեմ գործողություններին «հանցակից» լինելու մեջ, տարիներ շարունակ ֆինանսավորման եւ զենքի մատակարարման միջոցով: