Նաթանզի միջուկային գործարանի ստորգետնյա ցենրիֆուգները «խիստ վնասվել են, եթե առհասարակ չեն ոչնչացել». ԱԷՄԳ ղեկավար

Իրանի Նաթանզի ուրանի հարստացման գործարանի ցենտրիֆուգները «լուրջ վնասվել, գուցե եւ ոչնչացվել են» Իսրայելի հարվածների հետեւանքով։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։

Գրոսիի տվյալներով՝ ցենտրիֆուգները գտնվում են գետնի տակ եւ անմիջականորեն հարվածի չեն ենթարկվել, սակայն, հավանաբար, վնասվել են էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով։ Նա նշել է, որ օբյեկտի վերգետնյա հատվածը ամբողջությամբ ոչնչացվել է իսրայելական հարձակումների ժամանակ։

ԱԷՄԳ տվյալներով՝ Սպահանի միջուկային կենտրոնը նույնպես վնասվել է, չորս շենք մասամբ ավերվել է։ Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանը չի վնասվել։

Իրանի միջուկային ծրագրի ոչնչացումը Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումների հիմնական նպատակներից մեկն է։

Հունիսի 14-ին ԱԷՄԳ-ն հայտնել էր Նաթանզի օբյեկտում ռադիոակտիվ եւ քիմիական աղտոտման մասին, գործակալության տվյալներով՝ Իսրայելի հարվածները ոչնչացրել են օբյեկտի էներգետիկ ենթակառուցվածքը։ Ատոմակայանի դրսում ճառագայթման մակարդակը մնացել է նորմալ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30