Skip to main content

Իրան-Հայաստան անցակետից մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում մուտք գործել Հայաստան. վարորդներն ահազանգում են

Այսօր՝ հունիսի 17-ին, Shamshyan.com էին զանգահարել մեծ թվով հայ վարորդներ, ովքեր արդեն 10 օր է՝ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Ագարակի անցակետի մոտ, սակայն չեն կարողանում մուտք գործել Հայաստան, հաղորդում է Shamshyan.com–ը։

Նրանք ասում էին․ «Իրան-Ագարակ մաքսատանը հայ վարորդները անտեսված վիճակում են էն աստիճանի, որ այստեղից դուրս չեն թողնում, բայց պարսիկները առանց որևէ խնդրի և՛ դուրս են գալիս, և՛ մտնում են, իսկ մենք արդեն 10 օր կանգնած ենք ու հույս չունենք, որ մոտակա օրերին կարանք դուրս գանք ստեղի տամոժնիայով։ Մեր մաքսատանը դիմել ենք զանգով, բայց նորից անտեսվել ա մեր բողոքը։ 1000-ից ավելի բեռնատար մնացել են Իրանի տարածքում ու դուրս գալու հույս չունեն»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031