ՄԱԿ փախստականների վարչությունը կկրճատի մոտ 3,5 հազար աշխատակցի ողջ աշխարհում

ՄԱԿ փախստականների գործերով գլխավոր հանձնակատարի վարչությունը նախատեսում է ազատել մոտ 3,5 հազար աշխատակիցների։

Վարչության ղեկավարությունը ստիպված է փակել մի շարք գրասենյակներ եւ կրճատել անձնակազմն ամբողջ աշխարհում: Մասնավորապես, կազմակերպության Ժնեւում գտնվող գլխավոր գրասենյակում եւ տարածաշրջանային գրասենյակներում կրճատվելու է ղեկավար պաշտոնների գրեթե 50 տոկոսը:

Բացի այդ, ֆինանսավորման բացակայության պատճառով, կազմակերպությունը ստիպված կլինեն լքել նաեւ հարյուրավոր ժամանակավոր աշխատակիցներ։ «Ընդհանուր առմամբ, կրճատվելու է մոտ 3 500 լրիվ դրույքով աշխատող»,- նշել են գերատեսչությունում։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30