Skip to main content

Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը պետք է տարհանվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում գրել է, որ Թեհրանում գտնվող բոլորը պետք է անհապաղ տարհանվեն։
«Իրանը պետք է ստորագրեր այն համաձայնագիրը, որը ես նրանց ասացի ստորագրել։ Ի՜նչ ամոթ է, այդքան շատ անտեղի մահեր։ Պարզ ասած՝ ԻՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ։ Ես դա բազմիցս ասել եմ։ Բոլորը պետք է անհապաղ տարհանվեն Թեհրանից»։ — ասվում է Թրամփի Truth Social ցանցում գրառման մեջ։

Ինչպես հաճախ է պատահում Թրամփի հայտարարությունների հետ, անհասկանալի է, թե ինչ է նա նկատի ունենում։
Թեհրանի տարհանման մասին թվիթից հետո Թրամփը նույն թեմայով ևս մի քանի կարճ թվիթ է գրել, մասնավորապես հետևյալը. «ԱՄԵՐԻԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆԸ նշանակում է շատ ՀՐԱՇԱԼԻ բաներ, այդ թվում՝ այն փաստը, որ ԻՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ։ ԴԱՐՁՐԵՔ ԱՄԵՐԻԿԱՆ ՄԵԾ!!!»

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031