Թրամփը վստահություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու հարցում։

«Կարծում եմ՝ համաձայնագիրը կստորագրվի կամ ինչ-որ բան կպատահի, բայց համաձայնագիրը կստորագրվի։ Եվ Իրանը հիմարություն է անում՝ չստորագրելով այն», — ասել է նա։

Թրամփը հստակեցրել է, որ առաջիկա օրերին կարելի է ակնկալել Միացյալ Նահանգների և Իրանի միջև դիվանագիտական ​​առաջընթաց։

«Իրանը, ըստ էության, նստած է բանակցությունների սեղանի շուրջ։ Նրանք ցանկանում են համաձայնության գալ», — հավելել է Սպիտակ տան ղեկավարը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031