Երևանի մետրոպոլիտենի  «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ըստ նրա՝ դրական եզրակացության ստանալը նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները: Առաջիկայում նախատեսվում են ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը։

Քաղաքապետն ավելացրել է, որ առաջիկայում նախատեսվում է՝
ամբողջական ֆինանսավորման հաստատում ՀՀ կառավարության կողմից,
ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքներ,
շինարարության մրցույթի նախապատրաստում։

Ավինյանի տեղեկացմամբ՝ նախագծի ընթացքը և առաջիկա քայլերը նա քննարկել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ հանդիպման ընթացքում:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30