Հունիսի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Վայոց ձորի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Վայոց ձորի մարզի 48-ամյա բնակիչը իրենց տանը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողությունների է հարկադրում իր անչափահաս դստերը, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վայոց ձորի մարզի քրեական վարչության ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հավաստի տվյալներ են ձեռք բերվել, որ հայրը մարզի բնակավայրերից մեկում, միայնակ գտնվելով անչափահաս դստեր հետ, և օգտվելով վերջինիս քնած լինելու հանգամանքից, այսինքն՝ նրա անօգնական վիճակն օգտագործելով, հունիսի 3-ին, 4-ին և 5-ին՝ գիշերային ուշ ժամերի, պարբերաբար նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ, մասնավորապես իջեցրել է գիշերանոցը, ձեռք տվել վերջինիս սեռական օրգաններին ու բավարարել իր սեռական կարիքները։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում։