Թեհրանը կարող է վերանայել ԱԷՄԳ-ի հետ հարաբերությունները հակաիրանական բանաձեւի դեպքում

Իրանը կարող է վերանայել հարաբերությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ, եթե կազմակերպության կառավարիչների խորհուրդը բացասական որոշում կայացնի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, կիրակի հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, հաղորդել է Tasnim գործակալությունը։

«Անցյալ անգամ մենք զգուշացրինք, բայց նրանք մեզ չլսեցին, եւ մենք յոթ անգամ մեծացրինք մինչեւ 60 տոկոս հարստացված ուրանի արտադրության ծավալները։ Հիմա մենք նաեւ ունենք արձագանքման քայլերի ցանկ, եւ արդեն տեղեկացրել ենք նրանց այդ մասին։ Ակնհայտ է, որ գործակալությունը չպետք է ակնկալի, որ Իրանը կշարունակի կառուցողական համագործակցությունը նախկինի պես»,- ասել է նա՝ մեկնաբանելով ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի առաջիկա նիստում Իրանի դեմ բանաձեւի հնարավոր ընդունումը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30