Պորտուգալիան՝ Ազգերի լիգայի գավաթակիր

Պորտուգալիայի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի թիմին։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2:

21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Իսպանիայի հավաքականի եւ «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին։

5 րոպե անց հավասարությունը վերականգնեց ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Նունու Մենդեշը։

45-րդ րոպեին «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Միկել Օյարսաբալը առաջ մղեց Իսպանիային։

61-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն խփեց պորտուգալացիների երկրորդ գոլը

Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, սակայն հաշիվը մնաց անփոփոխ։

Հետխաղային 11-մետրանոցներով Պորտուգալիան հաղթեց 5:3 հաշվով։

Պորտուգալիան երկրորդ անգամ դարձավ Ազգերի լիգայի գավաթակիր։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031