Skip to main content

Չինաստանը սկսել է հասանելիություն ապահովել համաշխարհային ինտերնետին

Չինաստանի հարավային Հայնան նահանգը մեկնարկում է փորձնական ծրագիր՝ որոշ կորպորատիվ օգտատերերի համաշխարհային ինտերնետին լայն հասանելիություն ապահովելու համար: Այս մասին հաղորդում է South China Morning Post (SCMP) թերթը:

Թերթի տվյալներով՝ Հայնան կղզում գրանցված ընկերությունների աշխատակիցները կարող են դիմել Global Connect բջջային ծառայությանը և մուտք ունենալ Չինաստանում արգելափակված որոշ կայքեր:

Ինչպես նշում է SCMP-ն, ծառայությունը կբացի Google, Wikipedia, YouTube, X, TikTok և այլ ծառայություններ մուտք գործելու հնարավորությունը, սակայն որոշ կայքեր կմնան անհասանելի:

Դիմորդները պետք է ունենան 5G սակագին չինական երեք օպերատորներից մեկում՝ China Mobile, China Unicom, China Telecom: Բացի այդ, կայքեր մուտք գործել ցանկացողները պետք է տեղեկատվություն տրամադրեն իրենց գործատուի մասին: Հայնան միջազգային համապարփակ տվյալների ծառայությունների կենտրոնի (HIDCSC) աշխատակցի խոսքով՝ դիմումի հաստատման գործընթացը կարող է տևել մինչև հինգ ամիս:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930