ԲԴԽ–ի որոշմամբ դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները դադարել են

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել Երևանի քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները։

«Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի 19.05.2025 թվականի գրությունը, «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի 02.06.2025 թվականի թիվ 25 գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է 2025 թվականի հունիսի 3-ից դադարեցնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Կոլյայի Պողոսյանի լիազորությունները:

Նշենք, որ Դատական օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, որին ԲԴԽ-ն հղում է կատարել Պողոսյանի լիազորությունները դադարեցնելու որոշման մեջ, սահմանում է, որ դատավորի լիազորությունները դադարեցվում են, եթե նա «ունի դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր բժշկական զննությունը»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031