ՆԱՏՕ գագաթաժողովի հռչակագրում չի լինի դաշինքին Ուկրաինայի անդամակցության մասին կետ. AFP

Հունիսի 24-25-ին Հաագայում դաշինքի գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության վերաբերյալ կետ չի լինի։ Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը (AFP)՝ կազմակերպության երկրներից մեկի դիվանագետին հղումով։

«Սա գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում չի քննարկվի», ասել է նա։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ ՆԱՏՕ օրակարգում Ուկրաինայի ռազմական դաշինքին միանալու հարցը չկա, «գոնե կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում»։ Բացի այդ, դաշինքը չի պլանավորում ստանձնել «որեւէ նոր ֆինանսական պարտավորություն»՝ Ուկրաինային աջակցելու համար։

ՆԱՏՕ գագաթաժողովը Հաագայում տեղի կունենա հունիսի 24-25-ին։ Ակնկալվում է, որ դաշինքի երկրներին կխնդրվի իրենց ռազմական ծախսերի նպատակային չափը ներկայիս 2 տոկոսից հասցնել ՀՆԱ 5 տոկոսի, ինչպես նախկինում պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ՆԱՏՕ երկրների միջեւ պաշտպանության ծախսերի ավելացման վերաբերյալ համաձայնություն չկա. եթե ռազմական ծախսերը մեծանան, նրանք ստիպված կլինեն կրճատել սոցիալական պարտավորությունները, ինչը սպառնում է վատթարացնել ներքաղաքական իրավիճակը եւ առաջացնել լայնածավալ տնտեսական ճգնաժամ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031