Skip to main content

Առաջիկայում կբացվի այս տարվա ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտագրումը, կհրապարակվեն ուղեցույցները. Սվաջյան

Քանի որ ուսումնական տարին ավարտվում է, արդեն սկսում ենք նախապատրաստական աշխատանքների իրականացումը՝ ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագրերի հետ կապված: Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արաքսիա Սնաջյանը։

«Առաջիկայում կբացվի այս տարվա կամավոր ատեստավորման հայտագրումը, կհրապարակվեն ուղեցույցները: Այս տարի համապատասխան աշխատանքներ ենք իրականացրել՝ բոլոր առարկաների առաջադրանքների թվի հավասարեցման և թեստերի բարդության համաչափության աստիճանի խնդրի կարգավորման ուղղությամբ:

Կարծում ենք, որ այս տարի բարձր ցուցանիշներ ենք ունենալու: Առաջիկայում կմեկնարկեն նաև ուսուցիչների հերթական վերապատրաստումները. արդեն իրականացվել է այս տարի ատեստավորման ենթակա ուսուցիչների կարիքի գնահատումը: Հուսով եմ, որ այս գործընթացը ևս ուսուցիչների կարողությունների զարգացման վրա էական ազդեցություն է ունենալու»,- ասել է նախարարի տեղակալը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930