Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը, լուրը հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Նման հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը ցավոք չի ժամանի», — «Ինտերֆաքս»-ի՝ փոխանցմամբ Life պարբերականին ասել է Ուշակովը։

ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ պաշտոնական Բաքուն Ադրբեջանի առաջնորդի Մոսկվա չմեկնելը բացատրել է «Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին մասնակցությամբ»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031