Հայաստանի մի շարք շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ

Հայաստանի շրջանների մեծ մասում մայիսի 8-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ։

Այս մասին նշված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031