Ստամբուլում զանգվածային ցույցեր են․ կան ձերբակալվածներ

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ 92 մարդ է ձերբակալվել մայիսմեկյան ցույցերից առաջ կանխարգելիչ գործողության ընթացքում: Գործողությունն իրականացվել է Ստամբուլի ոստիկանական վարչության հակաահաբեկչական ստորաբաժանման կողմից՝ դատախազության հրամանով։ Այս մասին գրում է MK-Turkey.ru-ն։

Դատախազությունում հայտարարել են, որ գործողության նպատակը հայտնաբերել այն անձանց, ովքեր կասկածվում են սադրանք ծրագրելու և չարտոնված ցույցեր կազմակերպելու մեջ։

Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտարարել է, որ այս տարի Թաքսիմ հրապարակը կրկին փակ կլինի ցույցերի համար՝ անվտանգության խնդիրների պատճառով, ինչպես նաև հասարակական կարգը պահպանելու նպատակով:

Հավելենք՝ ձերբակալությունները տեղի են ունենում քաղաքական լարվածության սրման ֆոնին։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցն է, ձերբակալվել է կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության հետ կապ ունենալու կասկածանքով։

Նրա ձերբակալությունը մեծ բողոքի և քննադատության է արժանացել միջազգային դիտորդների, այդ թվում՝ Եվրամիության և Եվրոպայի Խորհրդի կողմից:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930