Կասեցվել է «Հին Ապարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի կարագի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ՀԻՆ ԱՊԱՐԱՆ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Կարագ 82,5%» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակրի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930