Դուբայը բացառիկ ուղղություն է ընտանիքների համար, որն առաջարկում է արկածների, մշակույթի և հանգստի յուրօրինակ համադրություն։ Քաղաքը հայտնի է համաշխարհային մակարդակի թեմատիկ և ջրային զբոսայգիներով, տեսարժան վայրերով և լողափերով, որը հիանալի տարբերակ է ընտանիքի բոլոր անդամների համար։
Ընտանիքների շրջանում սիրված ուղղություն հանդիսացող Դուբայն առաջարկում է բազմազան փորձառություններ, զվարճանք և միջոցառումներ՝ բավարարելու բոլորի հետաքրքրությունները։ Ունենալով ընտանեկան հանգստի համար հարմար առողջարաններ, սնվելու տարբերակներ և ամբողջ տարվա արևոտ եղանակ՝ Դուբայը երաշխավորում է անմոռանալի հանգիստ բոլոր տարիքի մարդկանց համար։
● Դուբայ Մոլն աշխարհի խոշորագույն գնումների և ժամանցի կենտրոններից մեկն է և առավելապես հայտնի է ընտանեկան ժամանցի համար։ Այն առանձնանում է PlayDXB փակ վիրտուալ իրականության գոտով և KidZania մանկական քաղաքով, որտեղ երեխաները կարող են բացահայտել իրական քաղաքի փոքրածավալ տարբերակը։ Դուբայի ակվարիումը և ստորջրյա կենդանաբանական այգին այցելուներին հնարավորություն են տալիս ուսումնասիրելու ջրային աշխարհը, իսկ օլիմպիական չափանիշներին համապատասխան Դուբայի սահադաշտում փոքրերն ու մեծերը կարող են սովորել սահել։ Մոլը նաև առաջարկում է սնվելու տարբերակներ, կինոթատրոններ, փափուկ խաղահրապարակ, տրամպլինների այգի և փակ էլեկտրական կարթինգ՝ ապահովելով զվարճանքով լի օր ամբողջ ընտանիքի համար։
● 2025 թվականի փետրվարին բացված Դուբայ Մոլի Չայնաթաունում գտնվող House of Hype-ը համադրում է ժամանցը, խաղային աշխարհը, նորաձևությունն ու սնունդը։ Առաջարկելով ավելի քան 100 արկածային զբաղմունքներ՝ նախատեսված նորաձևություն թելադրողների, գաստրոնոմիայի սիրահարների, ընտանիքների, ապագա աստղերի և խաղերի երկրպագուների համար, House of Hype-ը ներկայացնում է 18 գրավիչ աշխարհներ, 50 խաղային փորձառություններ, 55 հարթակ բովանդակություն ստեղծողների համար, 14 բացառիկ խանութ և 6 սննդի վայր։
● Դուբայ Մոլում գտնվող Boo Boo Laand-ը ևս երեխաների համար նախատեսված ժամանցային վայր է, որն առաջարկում է ավելի քան 30 տարբեր զվարճանքի հնարավորություն՝ բաժանված չորս գոտիների՝ ձյան այգի, հսկայական սահուղի, ֆուտբոլի մարզադաշտ և արքայադստեր գոտի։
● Mall of the Emirates-ն առաջարկում է ընտանեկան ժամանցի բազմազանություն, այդ թվում՝ Ski Dubai-ը՝ փակ ձյունե զբոսայգի, որտեղ կարելի է դահուկներով սահել, սնոուբորդ քշել և վայելել ձմեռային տարբեր զբաղմունքներ, ինչպես նաև Magic Planet-ը՝ բոլոր տարիքի այցելուների համար նախատեսված փակ ժամանցի կենտրոն՝ ատրակցիոններով և խաղերով։ Մոլում նաև կան սնվելու տարբերակներ, կինոթատրոններ և ավելի քան 600 միջազգային բրենդ գնումների համար։
● Chaos Karts-ն առաջարկում է կարթինգի նոր մակարդակի փորձառություն՝ համադրելով ավանդական խաղերը բարձր տեխնոլոգիական տեսողական և ձայնային էֆեկտների հետ։ Գտնվելով Ալ Քոզում՝ այս գրավիչ ատրակցիոնը բաց է բոլորի համար, ովքեր ունեն 1.3 մետրից բարձր հասակ։
● Loco Bear-ը, որը նույնպես գտնվում է Ալ Քոզում, 6,500 քմ տարածքով փակ ժամանցի կենտրոն է՝ լի արկածներով և զվարճանքով։ Այստեղ կարող եք մտնել «Slime Universe»-ի քաոսային աշխարհ, խաղալ լազերային մարտեր կամ փորձել ձեր կարողությունները վեց գոտի ունեցող բոուլինգի սրահում, որտեղ ներկայացված է նաև տարածաշրջանի առաջին «Hyperbowl»-ի փորձառությունը։
● City Centre Mirdif-ում գտնվող Activate-ը զվարճալի ատրակցիոն է, որտեղ բոլոր տարիքի այցելուները կարող են փորձել իրենց ճարպկությունը։ Այս փորձառությունը համադրում է բարձր տեխնոլոգիական խաղերն ու ֆիզիկական ակտիվությունը՝ առաջարկելով ավելի քան 50 մարտահրավեր, այդ թվում նաև TikTok-ում հայտնի դարձած Mega Grid-ը։ Գոյություն ունի 10 մակարդակ՝ հեշտից մինչև ծայրահեղ բարդ, և կարող եք կամ համագործակցել ձեր թիմակիցների հետ, կամ մրցել նրանց դեմ։
● SuperPark Dubai-ն ամբողջական փակ արկածային այգի է, որը գտնվում է City Centre Mirdif-ում և խոստանում է անվերջանալի զվարճանք ընտանիքների համար։ Ավելի քան 40 ատրակցիոններով, ինչպիսիք են սահող լեռները, մագլցելու կառույցները, ոտնակավոր մեքենաների համար նախատեսված ճանապարհները և զիփլայնները, որոնք տեղակայված են երեք թեմատիկ գոտիներում՝ «Adventure Area», «Games Arena» և «Freestyle Hall», այստեղ բոլորը կգտնեն իրենց նախընտրածը։
● Այցելուները կարող են վայելել ամբողջական ժամանցային փորձառություն AYA Universe-ում, որը գտնվում է Wafi City մոլի ընդարձակ սրահում։ Մուտք գործելով այս 40,000 քմ մակերեսով տարածք՝ դուք շրջապատվում եք բարձր տեխնոլոգիական ձայնային, լուսային և գրաֆիկական էֆեկտներով՝ 12 առանձին գոտիներով, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է իր պատմությունը։
● Վերցրեք ձեր ընտանիքին և ուղևորվեք անմոռանալի ճանապարհորդության դեպի զարմանալի պատրանքների աշխարհ՝ Museum of Illusions թանգարանում։ Այս ուսուցողական և զգայական փորձառությունը, որը գտնվում է Al Seef-ում, ներկայացնում է 60 տարբեր ցուցադրություն։
● Թվային արվեստի թատրոնը , (Theatre of Digital Art TODA), որը գտնվում է Souk Madinat Jumeirah-ում, տալիս է արվեստի գործերին ժամանակակից շունչ՝ օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ, գրավիչ պատմողականություն և թվային արվեստի ձևաչափերի համադրություն՝ ներառյալ մուլտիմեդիա ցուցահանդեսներ, ժամանակակից գրավիչ ինստալյացիաներ և վիրտուալ իրականության արվեստ։
● Wild Paint House-ը Ալ Քոզում առաջարկում է վեց յուրահատուկ “արտ-ջեմինգ” նկարելու փորձառություններ՝ շաղ տալ, պտտել, ճոճել, լցնել, նեոն և գրաֆիտի։ Անկախ նրանից՝ ուզում եք ստեղծել հիշարժան արվեստի գործ, թե բացահայտել ձեր ստեղծագործական կողմը, այստեղ յուրաքանչյուր արվեստասերի համար կա հետաքրքիր բան։
● BOUNCE-ը՝ Դուբայի ամենամեծ փակ տրամպլինների այգին է, որը ուրախ ժամանցի հիանալի վայր է բոլոր տարիքի երեխաների համար՝ իր բարձր տրամպլիններով, անվտանգության օդապարկերով և արկածային մարտահրավերների գոտիով։ Փոքր տարիքի երեխաների համար նախատեսված է հատուկ տարածք՝ փոքր տրամպլիններով և մագլցման արկածներով։
● Երկուսից տասնմեկ տարեկան երեխաները կարող են ազատ թողնել իրենց երևակայությունը OliOli-ում։ Ալ Քոզում գտնվող այս փորձառական խաղային թանգարանը ներկայացնում է ինտերակտիվ ցուցասրահներ և ավելի քան 40 գործնական ցուցադրություն։
● Atlantis, The Palm-ում գտնվող հանգիստ և ինդուստրիալ ոճով ձևավորված Wavehouse-ն առաջարկում է զվարճանքի բազմազանություն՝ չորս գոտի ունեցող բոուլինգի սրահով, բազմաթիվ արկադային խաղերով և “Surf’s Up” արհեստական ալիքի վրա սերֆինգի հմտությունները փորձարկելու հնարավորությամբ։
● Փոքրիկների համար Դուբայում կան բազմաթիվ փակ և բաց խաղային գոտիներ՝ ներառյալ Fun City-ն, Kids HQ-ն, La La Land-ը և Cheeky Monkeys-ը։
Ընտանեկան հանգստի մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.visitdubai.com: