Հայաստան-Վրաստան սահմանին 3․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Հայաստան-Վրաստան սահմանին ապրիլի 3․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտում են ՀՀ փրկարար ծառայությունից։ 

«Սույն թվականի ապրիլի 29-ին տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 23։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43․90⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ»,- նշված ՝ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

 Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Մեծ Սեպասար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031