Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երրորդ ոսկին նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը երրորդ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը 14.700 միավորով զբաղեցրեց առաջին տեղը: Հայ մարմնամարզիկը երրորդ անգամ դարձավ աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր ու դարձավ աշխարհի բացարձակ գավաթակիր:

Մինչ այս աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի ոսկե մեդալակիրներ էին դարձել նաև Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031