Պակիստանը փակում է օդային տարածքը Հնդկաստանի համար

Պակիստանը փակում է Հնդկաստանի հետ «Վագահ» սահմանային անցակետը եւ օդային տարածքը հնդկական եւ հնդիկների սեփականություն համարվող ավիաընկերությունների համար: Որոշումն ընդունվել է Պակիստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որը տեղի է ունեցել Ջամու եւ Քաշմիր վիճելի տարածաշրջանի հնդկական հատվածում տեղի ունեցած ահաբեկչությանը Նյու Դելիի արձագանքի առնչությամբ։

«Պակիստանը պետք է անհապաղ փակի «Վագահ» անցակետը: Հնդկաստանից այս երթուղով բոլոր անդրսահմանային տարանցումները կդադարեցվեն առանց բացառության: Նրանք, ովքեր հատել են սահմանը վավեր թույլտվություններով, կարող են վերադառնալ այս անցակետով, բայց ոչ ուշ, քան մինչեւ ապրիլի 30-ը:

«Պակիստանի օդային տարածքն անմիջապես կփակվի հնդկական կամ հնդկական սեփականություն համարվող բոլոր ավիաընկերությունների համար»,- նշվել է Պակիստանի վարչապետի քարտուղարության մամուլի հաղորդագրությունում Անվտանգության խորհրդի նիստից հետո:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930