Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրողը մի հոգի չի եղել, շատ-շատ են եղել. Սերժ Սարգսյան

Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրողը մի հոգի չի եղել, շատ-շատ են եղել: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի հետ ինչ հարաբերություններ ունի, ինչու է երկու գործիչների համակիրների մակարդակով փոխհրաձգություն տեղի ունենում, և ի վերջո, էշին համբուրողն ո՞վ է եղել:

Հարցին՝ ո՞վ այս տարիներին էշին աճեցրեց, թողեց մտնի խորհրդարան, բանտից ազատեց, Սերժ Սարգսյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ թողեց, այսինքն խորհրդարանի բանալիները իմ ձեռքն է՞ր: Մենակ ինքը չի համաներմամբ ազատվել: Ազատվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ ինքը: Իսկ այդ համաներումը կիրառվում էր, որպեսզի հասարակության մեջ թշնամանքը մեղմացվի: Ինչպես տեսաք, այդ թշնամանքը մեղմացվեց»:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930