Նոր մանրամասներ` Շենգավիթի թաղապետարանի աշխատակցի վերաբերյալ

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ապրիլի 19-ին ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը:

«Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է»,- հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշենք, որ Շենգավիթի թաղապետարանից ձերբակալված մյուս աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը։

Հիշեցնենք՝ ապրիլի 19֊ին ԱԱԾ֊ն Հակակոռուպցիոն կոմիտեի հետ քննչական գործողություններ էր իրականացրել Շենգավիթի թաղապետարանում և երկու աշխատակցի ձերբակալել։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031