Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հունաստանի դեսպանի հետ

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 22-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսի հետ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ խորհրդարանական համագործակցությանն ուղղված ծրագրեր:

Անդրադարձ է կատարվել տնտեսական եւ մշակութային կապերի զարգացմանն ու այդ ուղղությամբ պատգամավորների դերի կարեւորությանը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031