Վալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքարի համայնքապետի պաշտոնը. (տեսանյութ)

Փարաքար խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ պաշտոնապես ստանձնեց համայնքի ղեկավարի պաշտոնը:

Նշենք, որ «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով է դարձել համայնքի ղեկավար:

ՔՊ խմբակցության անդամները չմասնակցեցին նիստին:

Նշենք, որ մարտի 30-ին կայացած Փարաքարի ավագանու ընտրություններում ՔՊ-ն պարտվել է: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — -7 մանդատ, ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը:

«Միասնություն» կուսակցությունների դաշինք — 12 մանդատ, ցուցակը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը:

«Ազգային առաջընթաց» կուսակցություն — 2 մանդատ, ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը:

Ըստ էության, «Միասնությունը» ստացել է 50 տոկոսից ավելի քվե եւ նա համայնքի ղեկավար է դառնում օրևենքի ուժով:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930