44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 27-ին. Անդրանիկ Քոչարյան

«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն իր հատուկ զեկույցը կհրապարակի սեպտեմբերի 27-ին հետևող լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Քանի որ սեպտեմբերի 27-ը շաբաթ օր է, իսկ ամսի 30-ին սկսվելու է լիագումար նիստը, կամ 30-ին, կամ դրան հաջորդող օրը ԱԺ նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում և օրը վերջնական կորոշվի։ Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ հենց այդ օրը ներկայացվի»,–ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Լրագրողի հարցին, թե ի՞նչ բացահայտումներ կարելի է սպասել զեկույցից. Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.

«Դուք սենսացիաներ մի՛ փնտրեք, խնդիրների բացահայտում ման եկեք։ Կարծում եմ՝ սա այն փաստաթուղթն է, որը շատ սպասված է, մեծ ծավալի աշխատանք է կատարվել, այդ աշխատանքը պետք է անհետևանք չմնա։ Կարծում եմ զեկույցը կլինի գաղտնի բաժնում։ Գաղտնիության ծավալն այնքան մեծ է, որ համոզված եմ՝ նիստը կլինի փակ, բայց զեկույցը հասանելի կլինի պատկան մարմիններին, պետական ինստիտուտներին, որպեսզի ամեն մեկը զեկույցից բխող եզրակացությունների վերաբերյալ գա եզրահանգումների»։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930