Երևանում Nissan-ը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ՆԳՆ գլխավոր մուտքի մոտ գտնվող հուշարձանի մոտ՝ կոտրելով ծաղկեպսակը

Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարն ու հետիոտնի համար նախատեսված վայրով, և հայտնվել ՀՀ ներքին գործերի նախարարության վարչական շենքի գլխավսր մուտքի մոտ տեղադրված «Իրավակարգի զինվորին» հուշաքարի մոտ` կանաչ գազոնում, բախվելով նաև երեկ` ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանի օրվա առթիվ ՀՀ ՆԳՆ նախարար Արփինե Սագսյանի կողմից տեղադրված ծաղկեպսակին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930